Առողջապահություն 4.2011
Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է

– Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:
– Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական կազմակերպությունը («FRIENDS OF ARMENIAե, «LONDON, CHARITABLE TRUSTե):
– Սկզբում օգնում էինք ուսանողությանը, հետո մանկապարտեզներ, հիվանդանոց վերանորոգեցինք, օժանդակում էինք հատուկ դպրոցներին:
– Հոգեկան առողջության կենտրոն ստեղծելու գաղափարն ինչպե՞ս ծագեց Ձեզ մոտ:
– Փանիկուս Կացուրիս. - Ցանկանում էինք հոգեկան հիվանդություններով տառապողներին օգնություն ցուցաբերել, քանի որ հոգեպես անկայուն մարդիկ ամենախոցելի խմբերն են ոչ միայն Հայաստանում, այլև ամենաառաջատար երկրներում: Դեռ 2000-ից ճանաչում էինք Խաչատուր Գասպարյանին, հետագայուն նրա և նրա թիմի հետ, որ հոգեբույժներ և հոգեբաններ են, աշխատել ենք օնկոլոգիայի բաժնում ծանր հիվանդ երեխաների հետ, ծերանոցներում: Հենց այդ թիմն էլ ղեկավարում է մեր բժշկական մասը:
Անհրաժեշտ է մարդկանց վերաբերմունքը փոխվի, բոլորը հասկանան, որ հիվանդ մարդն ունի նույն իրավունքները, ինչ առողջը:
– Ձեր կենտրոնի ծառայությունները վճարովի՞ են:
– Դիանա Կացուրիս - Մի մասը` այո: Եթե այցելուներ ունենք, որ չեն կարող վճարել, առանց օգնության չեն գնա, եթե անգամ պետպատվերից օգտվողների ցանկում չկան:
– Ի՞նչ խնդիրներով են կենտրոն դիմում:
– Փանիկուս Կացուրիս - Մեր մասնագետները կարող են օգնել մի շարք դեպքերում, թվեմ մի քանիսը` դեպրեսիա, տագնապ, վախ, զայրույթ, վարքային և հարմարվողականության խնդիրներ, զարգացման դժվարություններ, սթրեսի հակազդեցություններ, հոգեկան վնասվածքներ, սոցիալական միջավայրի, ասենք` դպրոցի կամ աշխատանքի հետ կապված խնդիրներ: Կարող ենք օգնել անգամ ամուսնական և ընտանեկան կոնֆլիկտների դեպքում: Ձերբազատում ենք հիվանդագին սովորություններից:
– Ձեր կենտրոնի պատերին արվեստի բազմաթիվ գործեր կան, աշխարհահռչակ նկարիչների գործերի կրկնօրինակներից, ավելի ճիշտ, նմանակումներից սկսած մինչև ինքնատիպ անհատական աշխատանքներ` կատարված ամենատարբեր արտահայտչամիջոցներով և նյութերով:
– Դիանա Կացուրիս - Դրանք մեր այցելուների աշխատանքներն են: Կիրառում ենք զբաղվածության թերապիա, իսկ արվեստն ինքնարտահայտման կարևորագույն ձևերից է: Արվեստով զբաղվելու ժամանակ կարող ես խոսել, զարգացնել մանր մոտորիկան: Անգիտակցականի կապը մենք օգտագործում ենք արվեստի արտահայտչամիջոցներով: Արվեստը բացահայտում է թաքնված տագնապները, խնդիրները:
– Մեզանում ընդունված չէ նաև բարձրաձայնել ընտանեկան խնդիրների, առավել ևս` ընտանիքի անդամների վրա դրանց ազդեցության մասին:
– Դիանա Կացուրիս. - Այո, իրավացի եք, ընտանիքի անդամները նույնպես անցնում են բուժման որոշակի կուրս, զանազան թրեյնինգներ, ունենք ինքնօգնության, անհատական խորհրդատվական խմբեր:
– Ձեր օգնությանը դիմողների թիվը շա՞տ է:
– Դիանա Կացուրիս - Շուրջ 1100 մարդ: Պատրաստ ենք ընդլայնելու ծառայությունների թիվը. ցերեկային խմբերի հետ շաբաթական 3-4 անգամ ենք աշխատելու: Ի դեպ, ասեմ, որ ունենք նաև հոգեբույժ, որն ավելի լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներին է օգնում:
– Այս տարիներին այցելությունների ընթացքում ի՞նչ կարծիք եք կազմել Հայաստանի մասին:
– Դիանա Կացուրիս - Երևանն անճանաչելիորեն փոխվել է, մարզերում փոփոխություններն ավելի քիչ զգալի են, սակայն, ի ուրախություն մեզ, այնտեղ նույնպես շարունակվում են դրական փոխությունները: Շատ եմ հավանում Հայաստանը, չնայած թերություններին:
– Ձեր ամուսնուն ևս, որքան հասկացա, վարակել եք Ձեր նախասիրություններով, կասեի` կյանքի գործով...
– Դիանա Կացուրիս - Հակառակն էլ կա:
– Խնդրում եմ մանրամասնեք, հակառակը ո՞րն է:
– Փանիկուս Կացուրիս - Մենք պետք է ընդունենք մեկս մեկի աշխարհը և փորձենք ապրել դրանով:
– Անկախ Հայաստանն անձամբ Ձեզ ի՞նչ է տվել:
– Դիանա Կացուրիս - Ինձ առիթ է տվել, որ կարողանամ փոխել իմ և ամուսնուս գործունեությունը: Շատ լավ ենք մեզ զգում այստեղ, մանավանդ, երբ աշխարհի բոլոր ծայրերից գալիս են մեր ընկերները և հավաքվում ենք մեր տանը: Մենք հիացած ենք հայ երիտասարդներով, շուրջ 30 կամավորներ ունենք, մեծ մասն աղջիկներ են:
Մենք շահագրգռված ենք, որ ապագայում հիմնադրամն ինքնուրույն շարունակի իր գործունեությունը, որովհետև միջոցները մի օր կվերջանան, իսկ մենք հավերժ չենք: Ուստի դիմում ենք անհատներին և կազմակերպություններին, որ աջակցեն հիմնադրամի գործունեությանը:

Կարդացեք նաև

Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին...


«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը...


ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի...


Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության...


Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու...


«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով...

Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...

Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման...

Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար...

Պսորիազը հայտնի է որպես հիմնականում մաշկի ախտահարումով ընթացող և պարբերաբար կրկնվող քրոնիկական հիվանդություն: Երբեմն, հատկապես ոչ ռացիոնալ բուժման դեպքում...


«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...


Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը...

Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում...


Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն